Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանը ներգրավել Իրանի դեմ պատերազմում

Կհաջողվի՞ արդյոք Ադրբեջանը ներգրավել Իրանի դեմ պատերազմում
08.03.2026 | 15:30

Եկող տեղեկատվությունը, Բաքվի և Թեհրանի միմյանց ուղղված բացասական ոճով հռետորաբանությունը հիմք են տվել վերլուծական-հետազոտական կենտրոններում կանխատեսել Ադրբեջանի ներգրավումը Իրանի դեմ պատերազմում: Եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ դա տեղի ունենա, հետևանքները Ադրբեջանի համար լինելու են ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ: Միջին տարբերակը քիչ հավանական է: Ծայրահեղ լավի դեպքում, եթե Իրանը պարտվի, որպես փոխհատուցում Ադրբեջանը կարող է միացնել Իրանի կազմում գտնվող սահմանակից երկու նահանգները, որոնք նույնպես կրում են Ադրբեջան անվանումը և թյուրքախոս են: Ծայրահեղ վատի դեպքում հակաիրանական կոալիցիային չի հաջողվում հասնել անվերապահ կապիտուլյացիայի, իսլամական վարչակարգը և երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է: Այս դեպքում արդեն օրակարգի հարց է դառնում Բաքվում կառավարող վարչակարգի հեռացման և երկրի էներգառեսուրսների ու էներգետիկ կապուղիների պատկանելիության և վերահսկողության խնդիրը: Բացառված չեն տարածքային փոփոխություններ: Երևանում ծիծաղելի թեմաներով անիմաստ քննարկումների փոխարեն ճիշտ կլիներ կանխատեսել այս հնարավոր զարգացումների հետևանքները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2800

Մեկնաբանություններ